Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել

Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել
26.09.2020 | 21:22

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել. «Իմ հրաժարականի պատճառն այն էր, որ քաղաքական դաշինքները չկատարեցին իմ պայմանը. Նրանք չհրաժարվեցին քաղաքականացնել կառավարության ձևավորման գործընթացը», - ասել է Ադիբը: Նրա հայտարարությունը հեռարձակել են արաբական հեռուստաալիքները: Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը «պետք է շարունակվի», քանի որ Փարիզի անկեղծ ցանկությունն է օգնել Բեյրութին:

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ