Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

«Պրո­ֆե­սիո­նալ» «իմ­քայ­լա­կան­նե­րը» կե­րան իմ 800 հակ յոն­ջան և …

«Պրո­ֆե­սիո­նալ» «իմ­քայ­լա­կան­նե­րը» կե­րան իմ 800 հակ յոն­ջան և …
29.09.2020 | 00:28

Մոտ ե­րեք տա­րի ա­ռաջ նախ­կին­նե­րի նկատ­մամբ ա­տե­լու­թյամբ լց­ված «իմ­քայ­լա­կան­նե­րը» ե­կան իշ­խա­նու­թյան:
Հարկ է մտա­բե­րել. ժո­ղովր­դա­կան այդ ա­տե­լու­թյու­նը երկ­րում սկս­վել էր ԼՏՊ-ի կա­ռա­վար­ման երկ­րորդ տա­րում:
Հի­շենք նաև` հայ ժո­ղո­վուր­դը մինչ այդ օրհ­նում էր Լևո­նին ու իր թախ­տը: Բայց 1992-ին ար­դեն մութ ու ցուրտ Երևա­նի շեն­քե­րի պա­տե­րին գրում էր` Լևոն, հե­ռա­ցիր:
Չմո­ռա­նանք նաև նշել` 1998-ին ԼՏՊ-ին հե­ռաց­րեց ոչ թե ժո­ղո­վուր­դը, այլ մի խումբ մո­լի լևո­նա­կան­ներ:


Հա­նուն ճշ­մար­տու­թյան այս էլ ար­ձա­նագ­րենք` ժո­ղո­վուր­դը լուռ հա­մա­ձայ­նու­թյամբ ող­ջու­նեց ԼՏՊ-ի ու իր խմ­բի հե­ռա­ցու­մը: ՀՀՇ-ա­կան­նե­րը, որ միշտ կրկ­նում էին, թե ի­րենք պի­տի կա­ռա­վա­րեն մինչ եր­կու հա­զար թի­վը և հե­տո էլ (ինչ­պես այժմ «իմ­քայ­լա­կան­ներն» են խո­սում մինչև 2050 թ. կա­ռա­վա­րե­լու մա­սին), ո­րով­հետև քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում ի­րենց հե­ռաց­նե­լու ու­նակ քա­ղա­քա­կան ուժ չկա: ՀՀՇ-ն անս­պա­սե­լի ստա­ցած հար­վա­ծից ոչ միայն եր­կու տաս­նյակ տա­րի ուշ­քի չե­կավ, այլև վա­խը սր­տում սպա­սում էր ժո­ղովր­դա­կան վեն­դե­տա­յի, բա՞յց…
Ղա­րա­բաղ­ցին, չա­սեմ, թե մե­ծա­հո­գի գտն­վեց երկ­րի թա­լա­նի սկիզ­բը դրած լևո­նա­կան­նե­րի հան­դեպ, պար­զա­պես, տես­նե­լով, թե ինչ ա­խոր­ժա­կով են նախ­կին­նե­րը թա­լա­նել, քիչ-քիչ նո­րեկ­նե­րի ա­խոր­ժակն էլ բաց­վեց ու…
Հե­տո` ազ­գա­յին ող­բեր­գու­թյուն պառ­լա­մեն­տում: Մերժ­ված­նե­րը, ի­րենց ա­տե­լու­թյու­նը զու­գակ­ցե­լով ժո­ղովր­դա­կան ա­տե­լու­թյա­նը, հս­կա­յա­կան ա­տե­լու­թյան զանգ­վա­ծը ուղ­ղոր­դե­ցին կա­ռա­վա­րող ղա­րա­բաղ­ցի­նե­րի նկատ­մամբ, նրանց մե­ղադ­րե­լով ազ­գա­յին այդ ծանր կորս­տի մեջ: Ճիշտ է, հա­րուց­ված քրեա­կան գոր­ծով որևէ բան չհիմ­նա­վոր­վեց ղա­րա­բաղ­ցի­նե­րի նկատ­մամբ, բայց ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյան մեջ ա­ռայ­սօր այդ սպան­դի մեջ կաս­կա­ծում են Քո­չա­րյան-Սարգ­սյան տան­դե­մին:


Լևո­նա­կան­ներն ի­րենց լրատ­վա­կան մի­ջոց­նե­րով տա­սը տա­րի թույն էին սրս­կում ժո­ղովր­դի մեջ: Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սեմ, որ Քո­չա­րյա­նի կա­ռա­վար­ման տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում էա­կա­նո­րեն փոխ­վել էր ժո­ղովր­դի կյան­քը: Ըն­տա­նիք­նե­րում մար­դիկ լուց­կին այլևս գր­պան­նե­րում չէին պա­հում` մութ սե­նյա­կում անհ­րա­ժեշ­տու­թյան պա­հին անհ­րա­ժեշտ ի­րը գտ­նե­լու հա­մար: Ա­րագ թա­փով զար­գա­նում էր շի­նա­րա­րու­թյու­նը, նո­րա­նոր աշ­խա­տա­տե­ղեր էին բաց­վում, Ղա­րա­բա­ղյան ճա­կա­տում Քո­չա­րյա­նը դի­վա­նա­գի­տո­րեն էր ի­րեն դրսևո­րում, իսկ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում որ­պես հմուտ նա­խա­գահ ըն­դու­նե­լի էր շա­տե­րի կող­մից:


Բայց դա բա­վա­րար չէր, որ Քո­չա­րյա­նը ին­տեգր­վեր Հա­յաս­տա­նում: Ընդ­դի­մու­թյու­նը վար­կա­բե­կում էր Քո­չա­րյա­նին , լևո­նա­կան մա­մու­լը մե­ղադ­րում էր նրան Լին­սի փո­ղե­րը լվա­նա­լու մեջ, և նույ­նիսկ հա­սան նրան, որ Քր­քո­րյա­նը այլևս չշա­րու­նա­կեց հե­տա­գա օգ­նու­թյու­նը Հա­յաս­տա­նին: Այդ տա­րի­նե­րին մո­լի լևո­նա­կան պատ­վեր­ներ կա­տա­րող «Հայ­կա­կան ժա­մա­նա­կը» Քո­չա­րյա­նին սևաց­նե­լու մի­ջոց­նե­րի ընտ­րու­թյան հար­ցում խտ­րա­կա­նու­թյուն չէր դնում: Գրում էր. «Ի՞նչ գործ ու­նի հա­յաս­տան­ցի զին­վո­րը Ղա­րա­բա­ղում»:


Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սեմ, որ հա­յաս­տան­ցի շատ ջա­հել զին­վոր­ներ սպան­վում էին Ղա­րա­բա­ղում թշ­նա­մու դի­պու­կա­հար­նե­րից: Սևազ­գեստ մայ­րե­րի, նրանց հա­րա­զատ­նե­րի հա­մար թու­նա­վոր ա­գի­տա­ցիան ա­նում էր իր սև գոր­ծը: Ա­վե­լին ա­սեմ. նույն այդ թեր­թը լկ­տիա­բար գրում էր, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին որ­պես մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծի պի­տի դա­տի մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան տրի­բու­նա­լը: Եվ այդ խոս­քե­րի հե­ղի­նա­կը այ­սօր վար­չա­պե­տի ա­թո­ռին ա­ռոք-փա­ռոք բազ­մած Նի­կոլ Փա­շի­նյանն է:
Նի­կո՛լ, էդ որ ճղճ­ղում ես, թե` Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ, չե՞ս մտա­ծում, որ ե­թե չլի­նեին Ռո­բերտ Քո­չա­րյանն ու մյուս հե­րոս­նե­րը (ո­րոնց այ­սօր հա­նի­րա­վի փոր­ձում ես վար­կա­բե­կել, զր­պար­տել, դա­տել), Ար­ցա­խը չէր լի­նի… Դու էլ հրա­պա­րա­կում չէիր հո­խոր­տա` ե­թե ոչ ես, ա­պա Հա­յաս­տա­նում ոչ մե­կը վար­չա­պետ չի լի­նի… և հա­մա­պա­տաս­խան ու­ժե­րի «դաբ­րո»-ով քեզ մեր գլ­խին վար­չա­պետ չէիր կար­գի:


Բայց ա­մեն ինչ` հեր­թով: Երբ ե­կավ Քո­չա­րյա­նի հե­ռա­նա­լու պա­հը, ԼՏՊ-ն մտա­ծեց` պո­ղոս­նե­րը դժ­գոհ են, հար­կա­վոր է գոր­ծել: Եվ ե­ղավ մար­տի 1-ը: ՈՒ այ­սօր մե­ղադ­րում են Ռո­բերտ Քո­չա­րյա­նին (ի թիվս չե­ղած այլ մեղ­քե­րի, նաև մար­տի մե­կով):
Ա­սել և ա­սում եմ` Քո­չա­րյա­նի ա­րար­քում այլ հան­ցա­կազ­մեր փնտ­րեք: Այդ եր­կու­սը չկան: Հե­տո ե­կավ Սեր­ժի տի­րա­պե­տու­թյան տա­սը տա­րին: Հա­կա­ղա­րա­բա­ղյան ա­տե­լու­թյու­նը նոր ու­ժով էր թափ հա­վա­քում: Սեր­ժը, Ղա­րա­բա­ղում եր­բեմ­նի ստոր կու­սակ­ցա­կան գոր­ծիչ Բո­րիս Կևոր­կո­վի օգ­նա­կանն է ե­ղել: Կևոր­կո­վին բնու­թագ­րե­լու կա­րիք չկա: Չեմ ու­զում վեր­լու­ծել ան­ցած տա­սը տար­վա Սեր­ժի ու­ղին, քան­զի այն ա­ռանձ­նա­պես ոչն­չով աչ­քի չի ըն­կել:
Ե­ղավ ապ­րի­լյան քա­ռօ­րյան: Մենք հաղ­թե­ցինք: 100-ից ա­վե­լի զո­հեր: Ո­մանց նման հի­մար չեմ, որ ա­սեմ` ի­զուր մա­հեր էին:
Ա­բա­ջյա­նի, ՈՒր­ֆա­նյա­նի, Սլո­յա­նի և շատ շա­տե­րի ա­նուն­ներ կմ­նան մեր ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ոս­կե մա­տյա­նում:


Հե­տո ե­կավ մեր ժո­ղովր­դի հեր­թա­կան ող­բեր­գու­թյու­նը՝ Նի­կո­լը 200 մարդ հետևը գցած Գյում­րիից հա­սավ Երևան։ Եվ Սեր­ժը քա­ղա­քա­կան գործ­չին ան­հա­րիր տո­նով ա­սաց` Նի­կո­լը ճիշտ էր, ես՝ սխալ։
Եվ 30 տա­րում կու­տակ­ված ա­տե­լու­թյու­նը մե­կեն պոռթ­կաց Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի շուր­թե­րից (այդ ժա­մա­նակ ժո­ղո­վուր­դը դեռ պո­ղոս­նե­րի չէր վե­րած­վել)` Նի-կո՜լ, Նի՜-կո՜լ, Նի՜-կո՜լ։
Ե­րե­սուն տա­րի ա­ռաջ կուշտ կե­րած, լավ հագն­ված ժո­ղո­վուր­դը Ղա­րա­բա­ղի հար­ցով կե­րավ Լևո­նի կու­տը` պայ­քար, պայ­քար մինչև վերջ… Բայց երբ Լևո­նը հա­սավ իր նպա­տա­կին, մո­ռա­ցավ լո­զուն­գը և լկ­տիա­բար ա­սաց կյան­քից տրտն­ջա­ցող ժո­ղովր­դին` ե­ղունգ ու­նես, գլուխդ քո­րի։


Նի­կո­լը դար­ձավ վար­չա­պետ։ Ժո­ղո­վուր­դը սպա­սում էր` ուր որ է, Նի­կո­լը փո­խե­լու է կյան­քը։ Եվ, ի­րոք, Նի­կո­լին տր­վել էին բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը՝ թա­լան­չի­նե­րին հա­նուն պե­տու­թյան թա­լա­նազր­կե­լու, իսկ դի­մադ­րող­նե­րին մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին նս­տեց­նե­լու։ Հե­տո պարզ­վեց, որ ա­մե­նա­մեծ, այն էլ լկ­տի թա­լան­չի­նե­րից մե­կը իր հա­շիվ­նե­րը պար­զել էր ինչ-որ հիմ­նադ­րա­մի մուծ­վե­լով։ Ինչ­պես ժա­մա­նա­կին ՀՀՇ-ա­կան մի պա­րագ­լուխ էր ա­սել` թե­կուզ պո­լի փետ, բայց ՀՀՇ։ Եվ քա­նի որ Նի­կո­լը քա­ղա­քա­կան հա­րա­զատ զա­վակն էր ԼՏՊ-ի, սկ­սեց գոր­ծել հա­մա­րյա նույն ո­գով։ Թե­կուզ ոչ պրո­ֆե­սիո­նալ, բայց իմ­քայ­լա­կան։ Եվ ա­մե­նուր նշա­նա­կեց իր հետ քայ­լող­նե­րին: Ա­վե­լին... Բայց մինչ ա­վե­լիին անց­նե­լը, հի­շեմ մի դեպք։ Հայրս է պատ­մել։ Ան­ցած դա­րի քա­ռա­սու­նա­կան­նե­րին կո­լեկ­տի­վաց­ման թունդ տա­րի­նե­րին բատ­րա­կին տր­վել էին լայն լիա­զո­րու­թյուն­ներ։ Բատ­րա­կը միայն մի բան գի­տեր` որ ու­րիշն ու­նի, ին­քը չու­նի… Եվ այդ ժա­մա­նակ հո­րին­վել էր մի դարձ­վածք.
Հա­րուստ-կու­լակ հուշտ ա­նենք,
Մեր քյա­սի­բին կուշտ ա­նենք։


Գու­ցե այդ խոս­քե­րի մեջ ինչ-որ ճշ­մար­տու­թյուն կար, ո­րով­հետև երկ­րում տար­վում էր աշ­խա­տանք բատ­րա­կին այդ վի­ճա­կից հա­նե­լու հա­մար։ Նի­կո­լի ժա­մա­նակ չկա­յին բատ­րակ­ներ, բայց ո­րոշ ժա­մա­նակ անց հան­րա­ճա­նաչ նի­կո­լա­կա­նը աս­պա­րեզ նե­տեց «պո­ղոս­ներ» հաս­կա­ցու­թյու­նը։ Եվ պո­ղոս­նե­րը այդ­պես էլ չհաս­կա­ցան, որ ի­րենք այդ կար­գա­վի­ճա­կով ոչն­չով չեն տար­բեր­վում բատ­րակ­նե­րից։ Այ­սօր պո­ղոս­ներ շատ կան և քա­ղաք­նե­րում, և գյու­ղե­րում։ Գյու­ղի պո­ղո­սը իր գո­յու­թյու­նը պա­հե­լու հա­մար կռիվ է տա­լիս հո­ղի հետ։ Հո­ղին խառն­ված քր­տին­քը ան­կո­րուստ լի­նե­լու հա­մար գյու­ղա­ցուն ջուր է պետք։ Ա­սել, թե ջուր չկա, սխալ կլի­նի, բայց ե­ղած ջու­րը գյու­ղա­ցուն չի հաս­նում ա­պաշ­նորհ աշ­խա­տող­նե­րի պատ­ճա­ռով։ Ոչ ո­քի վե­ջը չէ, որ ջու­րը կոր­չում է ա­ռու­նե­րում։ Ինձ հա­սած տե­ղե­կու­թյուն­նե­րով` Այ­գես­տան գյու­ղում գար­նա­նը հա­նել են հո­ղա­յին ա­ռու­ներ, ին­չի աշ­խա­տան­քա­յին գու­մա­րը հա­վա­սար է 920 հա­զար դրա­մի։ Ես՝ որ­պես գյու­ղա­պետ, չգի­տեմ, թե ինչ է հան­վել և որ­քա­նի, ո­րով­հետև ոչ գու­մարն եմ տե­սել թղ­թի վրա և ոչ էլ ստո­րագ­րել եմ։ Այ­սօր, երբ մտ­նեք Այ­գես­տան և տես­նեք ո­ռոգ­ման հո­ղա­յին ա­ռու­նե­րը, կհա­մոզ­վեք, որ ջրի 70 %-ից ա­վե­լին կոր­չում է ա­ռու­նե­րի մեջ։ Ցան­կա­ցած առ­վի մեջ ե­թե մտ­նես, ոչ բոյդ կերևա, ոչ էլ ձեռ­քերդ` վեր պար­զած վի­ճա­կում։ Ե­թե այդ խո­տե­րի մեջ էլ լց­վել է մեր մաք­րա­սեր ժո­ղովր­դի կեն­ցա­ղա­յին աղ­բը, հատ­կա­պես նո­րա­ծին­նե­րի պամ­պերս­ներն ու ի­րենց մա­մա­նե­րի, տա­տիկ­նե­րի օլ­վեյս­նե­րը, ո­րոնք իս­կա­կան պատ­նե­շի դեր են տա­նում հո­սող ջրի հա­մար, կհա­մոզ­վես, որ ո­ռոգ­ման ջրի բնա­գա­վա­ռի մար­դիկ ի­րենց տե­ղում չեն։ Եվ հե­տո հաս­կա­ցա, որ Նի­կո­լը, իր կադ­րե­րի պո­ղո­սու­թյու­նը թաքց­նե­լու հա­մար, այդ ան­վա­նու­մը շնոր­հել է ժո­ղովր­դին, միայն մեկ տար­բե­րու­թյամբ , որ Նի­կո­լի պո­ղոս­նե­րի աղ­քա­տու­թյու­նը ի­րենց գլ­խում չէ, ո­րով­հետև նման աղ­քա­տու­թյամբ չեն տա­ռա­պում նրանք։


Տար­բեր մարդ­կանց ա­նուն­նե­րով սե­փա­կա­նաշ­նորհ­ված չորս հեկ­տար հո­ղը մշա­կում եմ ես պայ­մա­նագ­րա­յին կար­գով։ Որ­պես­զի պարզ լի­նի, թե որ­քան բերք եմ ստա­նում այդ տա­րածք­նե­րից, նշեմ, 0,88 հա հո­ղից , որն առ­վույտ է, ստա­ցել եմ 125 հակ առ­վույտ։ Մյուս կտո­րից՝ 0,45 հա, ստա­ցել եմ 150 հակ։ Վեր­ջին թի­վը բա­վա­րար չէ, բայց ոնց որ կա­սեր Թու­մա­նյա­նը` գլու­խը քա­րը։ 0,88 հա-ից պի­տի ստա­նա­յի առն­վազն ե­թե քա­ղեի, գո­նե 4 ան­գամ ա­վե­լի և ա­մեն ան­գամ 200 հակ, կս­տաց­վեր 800 հակ։ Փաս­տո­րեն չեմ քա­ղել 800-125 =675 հակ։ Ե­թե 1 հակն ար­ժե 1200 դրամ, կս­տաց­վի, որ ես կորց­րել եմ 675 հա­զար դրամ։ Ա­վե­լաց­նեմ, որ ե­րեք ան­գամ ջրել եմ, բայց յու­րա­քան­չյուր ան­գամ, չգի­տես ին­չու, ին­ձա­նից փոր­ձում են ա­վե­լի ջրի վարձ վերց­նել։ Մի փոքր ուշ ա­վե­լի կման­րա­մաս­նեմ այդ հար­ցը։ Յու­րա­քան­չյուր ան­գամ քա­ղե­լու հա­մար տրակ­տո­րիս­տին վճա­րում եմ 0,88 * 3= 25400 դրամ։ Ե­րեք ան­գա­մը կա­նի 25400 * 3= 76200 դրամ։ Տրակ­տո­րիս­տը տա­րած­քի չա­փով է փո­ղը վերց­նում և ոչ թե հա­կե­րի քա­նա­կից կախ­ված, փաս­տո­րեն միայն այդ մի կտոր հո­ղա­տա­րած­քից սպաս­վե­լիք ե­կա­մու­տից չեմ ստա­ցել 675000+76200=751200 դրամ։ Մյուս հո­ղակ­տո­րը, ո­րը պատ­կա­նում է դար­ձյալ ու­րի­շին՝ 0,45 հա, ո­րից 0,2 հա-ն խա­ղող է, մյու­սը` 0,25 հա , ո­րի վրա տն­կել էի գար­նա­նը 200 դեղ­ձի ծա­ռեր, յու­րա­քան­չյու­րը գնել էի 500 դրա­մով, այ­սինքն՝ վճա­րել էի 100000 դրամ։ Գար­նա­նը՝ մինչև ո­ռոգ­ման ջուր տա­լը, հինգ ան­գամ ձեռ­քով ջրել եմ։ Ծա­ռե­րը կպել էին։ Տն­կած ծա­ռե­րի առ­վի բո­յը 140 մետր է։ Այդ­պես չորս շարք։ Փաս­տո­րեն իմ կրած վնա­սը ջուր չտա­լու պատ­ճա­ռով կազ­մում է 751000+100000= 851200 դրամ։ Ջրի բա­վա­րար քա­նա­կը և ա­րա­գու­թյու­նը չա­պա­հո­վե­լու պատ­ճա­ռով ներքևի բո­լոր ծա­ռե­րը ծա­րա­վու­թյու­նից չո­րա­ցան, իսկ գլ­խա­մա­սում գեր­խո­նա­վու­թյու­նից նե­խե­ցին-չո­րա­ցան։ Այ­սինքն՝ գլ­խա­մա­սում կա­րող է հողդ ջր­վի մի քսան ան­գամ, բայց տակ չհաս­նի։


Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սեմ, որ լիա­կա­տար ջրել եմ 0,55 հա խա­ղո­ղի այ­գին և 0,55 հա դեղ­ձի այ­գի­նե­րը, ո­րոնց հա­մար վճա­րել եմ այն­քան, որ­քան ան­գամ ջրել եմ։ 0,55 հա խա­ղո­ղից ստա­ցել եմ 15 տոն­նա բերք: Շատ լավ է: ՋՕԸ -ն պայ­մա­նա­գիր է կա­պել ՝ պո­ղոս­նե­րիս հետ, հեկ­տա­րը 70 հա­զար դրա­մով։ Այ­սինքն՝ չորս հեկ­տար հո­ղի հա­մար ես պի­տի վճա­րեմ 280 հա­զար դրամ, մինչ­դեռ վճա­րել եմ ըն­դա­մե­նը այն­քան, որ­քան ջրել եմ։
Ես բազ­միցս ա­սել եմ գյու­ղա­ցի­նե­րիս, որ պա­հան­ջեք հաշ­վի­չով ձեզ ջուր տան։ Ա­վաղ։ Ես գրել եմ մի քա­նի ան­գամ հաշ­վի­չով և հա­զար մետ­րի հա­մար վճա­րել եմ 1000 դրամ։ Այ­սինքն, կո­պիտ հաշ­ված` գյու­ղա­ցին պի­տի վճա­րի մեկ հեկ­տա­րի դի­մաց մաք­սի­մում 60 հա­զար դրամ։ Կան գյու­ղա­ցի­ներ, ո­րոնք ջրում են միայն դեղ­ձի, ծի­րա­նի շար­քե­րը և ոչ թե ամ­բողջ հո­ղա­մա­սը, միևնույն է` չկա հաշ­վիչ, և գոր­ծում է չոր պա­հան­ջը՝ հեկ­տա­րը 70 հա­զար դրամ։ Գյու­ղում մի պատ­կա­ռե­լի մարդ, ո­րը մշա­կում է մի քա­նի հեկ­տար, ե­րեք հեկ­տա­րի վրա կա­տա­րել է նո­րա­տունկ և խնդ­րել էր ՋՕԸ-ի տնօ­րե­նու­թյա­նը ի­րեն ջուր տալ հաշ­վի­չով։ Չեն տվել և պա­հան­ջել են հեկ­տա­րը 70 հա­զար դրամ։ Երբ գյու­ղա­ցին ա­սել է` ես ջրում եմ միայն դեղ­ձի ա­կոս­նե­րը, ին­չու պի­տի վճա­րեմ 70 հա­զար դրամ, պա­տաս­խա­նը ա­վե­լի չար էր, իսկ և իսկ իմ­քայ­լա­կա­նի ո­ճով՝ մի ջրիր։ Եվ մար­դը ստիպ­ված հրա­ժար­վեց նա­խա­պես կն­քած պայ­մա­նագ­րից։


Իմ կող­մից լիա­կա­տար բերք չս­տա­նա­լու հա­մար կազմ­վել են ակ­տեր։ Մտա­ծում եմ` գնա՞լ դա­տա­րան, թե՞ ոչ։ Փորձս ա­սում է` ոչ, ո­րով­հետև եր­րորդ տա­րին է իմ հայցն ընդ­դեմ ՀՀ ոս­տի­կա­նու­թյան, պա­տիվս ու ար­ժա­նա­պատ­վու­թյունս վե­րա­կանգ­նե­լու հա­մար, հա­սել է վճ­ռա­բեկ դա­տա­րան։ Ե՞րբ կս­տա­նամ պա­տաս­խա­նը, դեռ պարզ չէ։ Այդ մա­սին ծա­վա­լուն հոդ­ված էի գրել թեր­թում, ո­րի վեր­նա­գիրն էր «Հա­յաս­տա­նում դա­տա­կան հա­մա­կար­գը բար­դակ է»։ Թեր­թի մի օ­րի­նակն ու­ղար­կել էի վար­չա­պե­տին, ո­րի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րը, վեց թե յոթ ա­միս անց, գլ­խա­ռադ մի պա­տաս­խան տվեց։ Հա, ա­սեմ, որ այդ պաշ­տո­նյան՝ մո­լի իմ­քայ­լա­կա­նը, սկզբ­նա­կան շր­ջա­նում ան­գամ չէր տար­բե­րում, թե քա­ղա­քա­ցու բո­ղոքն ում պի­տի հաս­ցեագ­րի։ Պատ­կե­րաց­նու՞մ եք, բո­ղո­քում եմ դա­տա­րան­նե­րից, իմ բո­ղո­քը հաս­ցեագր­վում է Ա­րա­րա­տի մարզ­պե­տին` ստու­գել և պա­տաս­խա­նել։ Խն­դամ բախտդ, իմ­քայ­լի եր­կիր, մարզ­պե­տը պի­տի լու­ծի դա­տա­վոր­նե­րի կար­գա­պա­հա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցը։ Եվ այ­սօր եր­կիրն ու­նի ճոխ մա­կա­նուն­նե­րով իմ­քայ­լա­կան պաշ­տո­նյա­ներ, ո­րոնք ի­րենք են վաս­տա­կել ի­րենց ճոխ մա­կա­նուն­նե­րը։


Մոտ ե­րեք տար­վա կա­ռա­վար­ման ըն­թաց­քում Նի­կո­լը այդ­պես էլ չհաս­կա­ցավ և չու­զեց լսել որևէ խոր­հուրդ։ Մինչ­դեռ գրել էի` Նի­կոլ, փո­խի՛ր ֆայ­տո­նիդ ձիե­րը։ Այ­սօր երևի ֆայ­տո­նի ձիե­րը փո­խելն էլ չի օգ­նի հար­ցի լուծ­մա­նը։ Ին­չու՞, ո­րով­հետև նրան­ցից շա­տե­րը ա­մառ­վա կե­սին կե­րան կո­վե­րիս հա­մար ձմ­ռա­նը նա­խա­տե­սած 800 հակ յոն­ջան։ Եվ ար­դյո՞ք միայն իմ 800 հակ յոն­ջան: Եվ ար­դյո՞ք միայն 800 հակ յոն­ջան է այս երկ­րի ցա­վը: Այս երկ­րի ցա­վը խոր է, ա­վե­լի խոր, քան կգի­տակ­ցի հայ քա­ղա­քա­ցի­նե­րին պո­ղոս­նե­րի վե­րա­ծած Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Դե­միր­ճյանն ինձ հու­շում է, որ հայ գրա­կա­նու­թյուն ա­ռար­կա­յից Փա­շի­նյա­նը լավ յու­րաց­րել է միայն «Քաջ Նա­զա­րի» կեր­պա­րը.
- Հը, կնիկ, իս­կա­կան քար­վան կտ­րե­լու գի­շեր է՜:
-Իսկ ին­չու՞ գի­շեր, այ հողս գլ­խիդ: Հե­նա օ­րը ցե­րե­կով լավ էլ ստաց­վում է,- ա­սում է ՈՒս­տիա­նը:

Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ. Գ. Պա­րոն վար­չա­պետ, այ­սօր դուք գե­րա­գույն հրա­մա­նա­տար եք: Երկ­րում հայ­տա­րար­ված է ռազ­մա­կան դրու­թյուն: Ժո­ղո­վուր­դը մեկ մար­դու նման ե­լել է հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լու: Ժո­ղո­վուր­դը սի­րով է գնում պա­տե­րազմ: Ոչ մե­կի շուր­թից չեմ լսել որևէ տր­տուն­ջի խոսք: Մեզ նման­նե­րի հա­մար է կար­ծես ժա­մա­նա­կին ա­սել Շո­պեն­հաուե­րը. «Մա­հը պետք է հար­սա­նի­քի նման լի­նի»: Հա­մա­գյու­ղա­ցիս, ո­րը հի­վանդ կին, մայր և եր­կու ան­չա­փա­հաս ե­րե­խա­ներ ու­նի տա­նը, ա­սաց. «Ոչ մի ե­կամ­տի հույս չու­նեմ՝ մի քա­նի տոն­նա խա­ղող, մի ցուլ ու կով, ո­րոնց դաշտ եմ միշտ տա­նում և որևէ խոտ չու­նեմ հա­վա­քած, բայց հայ­րե­նիքն է կան­չում, պի­տի գնամ»:
Ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում ա­մեն ինչ անց­նում է պե­տա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ: Այ­սօր մթե­րող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը խա­ղո­ղի մթե­րու­մը կազ­մա­կեր­պել են ըստ ի­րենց ցան­կու­թյան: Յու­րա­քան­չյուր գոր­ծա­րա­նի դեմ օ­րե­րով կանգ­նած են հա­րյու­րա­վոր ավ­տո­մե­քե­նա­ներ: Խա­ղո­ղի շի­րան դուրս է թափ­վում մե­քե­նա­նե­րից: Ա­մեն մի վա­րորդ յու­րա­քան­չյուր ու­շա­ցած օր­վա հա­մար հա­վե­լյալ գու­մար է պա­հան­ջում խա­ղո­ղի տի­րո­ջից: Լսե­լի է, թե ինչ­պես են գյու­ղա­ցի­նե­րը բո­ղո­քում թե­րակշ­ռու­մից և շա­քա­րայ­նու­թյան չափ­ման ար­դյունք­նե­րից: Չկա հս­կո­ղու­թյուն:


Քա­նի որ դուք այ­սօր Գե­րա­գույն հրա­մա­նա­տար եք, և ա­մեն ինչ երկ­րում պի­տի վե­րահ­սկ­վի պե­տու­թյան կող­մից, կար­գադ­րեք, որ ցան­կա­ցած մթե­րող կազ­մա­կեր­պու­թյուն աշ­խա­տի ե­րեք հեր­թա­փո­խով, ինչն էլ վերջ կդ­նի ա­վե­լորդ հեր­թե­րին ու քաշք­շուկ­նե­րին: Կռ­վի գնա­ցող զին­վո­րը պի­տի վս­տահ լի­նի, որ իր թի­կուն­քում ապ­րող ըն­տա­նի­քի նվա­զա­գույն ապ­րուս­տը գո­նե ա­պա­հով­ված է:


Այդ հա­րյու­րա­վոր վա­րորդ­ներն ան­չափ պետք են կռ­վի դաշ­տում: Կա­տա­րեք Գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի պար­տա­կա­նու­թյունն ի շահ հա­սա­րակ ժո­ղովր­դի: Ա­մուր թի­կուն­քով և զին­վո­րի ո­գու ա­րիու­թյամբ ենք հաղ­թե­լու:

Դիտվել է՝ 80331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ