Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է ԼՂ-ում վերսկսված զինված հակամարտությամբ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է ԼՂ-ում վերսկսված զինված հակամարտությամբ
29.09.2020 | 00:21

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերսկսված զինված հակամարտության կապակցությամբ, որի ընթացքում «երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում»։ ՀԱՊԿ-ը հայտարարել է, թե «անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմը վերականգնելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»: Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքը, որին անդամակցում է նաև Հայաստանը, այսօր տարածած հայտարարությամբ նշել է, թե բազմիցս «կողմերին կոչ է արել հակամարտության կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրացում թույլ չտալու համար»:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ