Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Սարգսյան. Ադրբեջանական կողմը կորցրել է շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և ունի 400-ից ավելի զոհ

Արթուր Սարգսյան. Ադրբեջանական կողմը կորցրել է շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և ունի 400-ից ավելի զոհ
29.09.2020 | 00:21

Այսօր ժամը 17:00-ի տվյալներով ադրբեջանական կողմը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և ունի 400-ից ավելի զոհ, հայտարարեց Արցախի ՊՆ փոխնախարար Արթուր Սարգսյանը: «Նախնական տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումները ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայող», - հայտարարեց Սարգսյան և հավելեց. «Դիրքային փոփոխություններ բնականաբար եղել են, գիշերվա ընթացքում որոշ հատվածներում վերականգնվել է, ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում օպերատիվ մարտավարական իրավիճակում»:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ