Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արթուր Թովմասյան. Եթե պատերազմը շարունակվեց, ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը

Արթուր Թովմասյան. Եթե պատերազմը շարունակվեց, ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը
29.09.2020 | 00:22

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Ադրբեջանն ասում է` բանակցություններով հարց չի լուծվի, բայց ե՞րբ է Ադրբեջանը բանակցել Արցախի իշխանությունների, Արցախի ժողովրդի հետ, մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանում: Ես կարծում եմ` այս պատերազմը, որը Ադրբեջան-Թուրքիան տանդեմն է ուղղված Արցախի դեմ, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու», - հայտարարեց նա: Արթուր Թովմասյանը խնդրեց համանախագահող երկրներին հաշվի առնել փաստը, որ Արցախի իշխանությունները ևս` որպես պատերազմող կողմ, պետք է մասնակցեն բանակցություններին: «Մենք սպասում ենք քաղաքակիրթ աշխարհի կողմից, որևէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, պատերազմի ժամանակ զրոյական փուլ են տեղափոխվում բանակցությունները: Եթե պատերազմը շարունակվեց, Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարց», - նշեց Արթուր Թովմասյանը:


Ըստ նրա` եթե այդ հարցը քննարկվի ՀՀ ԱԺ-ում, զսպաշապիկ կլինի Ադրբեջանի համար:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ