Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիբանանը կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը

Լիբանանը կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը
29.09.2020 | 00:28

Լիբանանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծում փնտրել՝ ասվում է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Լիբանանը ափսոսում է Լեռնային Ղարաբաղում ագրեսիվ գործողությունների համար և կոչ է անում փնտրել այս խնդրի դիվանագիտական լուծումներ՝ հիմնված տարածաշրջանային կայունության և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների ներքին գործերին միջամտելու անթույլատրելի դիրքորոշման վրա»:


Բեյրութը միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զսպման և խաղաղ երկխոսությանը վերադառնալու կոչին:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ