Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՌԴ Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
29.09.2020 | 00:29

ՌԴ Պետդուման հորդորում է անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում իր պատրաստակամությունը հայտնելով տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Այս մասին ասված է ստորին պալատի հայտարարության նախագծում, որը երկուշաբթի տեղադրվել է նրա էլեկտրոնային տվյալների բազայում: «Պետդուման հայտարարում է անհապաղ հրադադարի, տարածաշրջանում առճակատման սրման կանխման և իրավիճակի խաղաղ կարգավորմանն այլընտրանք ունենալու անհրաժեշտության մասին: Պետդումայի պատգամավորները կողմերին հորդորում են հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են տրամադրել միջնորդական օգնություն իրավիճակի կայունացման համար», - ասվում է տեքստում:

Պատգամավորները «լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, և խստորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի գործադրումը»:
Հայտարարության նախագիծը ներկայացվել է ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի կողմից:

Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ