Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
29.09.2020 | 00:34

ԵԽԽՎ դիտորդներն Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության՝ ասվում է Հայաստանի հարցով համազեկուցողներ շվեդուհի Բորիանա Օբերգի ու ֆինն Կիմո Կիլյունենի և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրիացի Շտեֆան Շեննահի ու բրիտանացի Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ծայրահեղ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, որ սպառնում են տարածաշրջանային կայունությանը: Մենք խորապես ցավում ենք զինվորականների և քաղաքացիների շրջանում կորուստների համար, որոնց մասին երկու կողմերն էլ հայտնել են: Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի ձևաչափում»,- ընդգծում են ԵԽԽՎ ներկայացուցիչները: Համազեկուցողները Եվրոպայի խորհրդի մյուս երկրներին կոչ են անում «զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են նպաստել լարվածության զարգացմանը տարածաշրջանում»: «Կրկին հայտարարում ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծել են նրանք և ուշադրություն են հրավիրել «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորվածություններին՝ իրար միջև հակամարտությունները միայն խաղաղ ուղիներով կարգավորելու հարցով»:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ