Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԼՂ հակամարտությունում ներգրավվումը կարող է վերջնականապես ծնկի բերել Թուրքիայի տնտեսությունն ու արժեզրկել լիրան

ԼՂ հակամարտությունում ներգրավվումը կարող է վերջնականապես ծնկի բերել Թուրքիայի տնտեսությունն ու արժեզրկել լիրան
29.09.2020 | 00:39

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի, երբ երկիրը ներքաշվել է ևս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, այս անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի, թուրքական Ahval թերթին հղումով գրում է eadaily.com-ը։ Լիրան նաև ընկնում է արևմտյան վարկային և ֆինանսական հաստատությունների, այդ թվում` Goldman Sachs-ի կողմից հնչեցված գնահատականների ֆոնին, որոնց համաձայն՝ այժմ զարգացող երկրների արժույթներում ներդրումներ կատարելու համար ամենահարմար ժամանակը չէ:
«Մտավախություն կա, որ թուրքական տնտեսությունը, որը ծնկի է գալիս, մինչ Անկարան ակտիվորեն մասնակցում է Սիրիայի հյուսիսում հակամարտությունների սրմանը, Միջերկրական ծովում՝ Հունաստանի հետ հակամարտությունների սրմանը, կարող է ներքաշվել ևս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, որը նա իրեն չի կարող թույլ տալ ոչ քաղաքական և ոչ էլ տնտեսական տեսանկյունից»,-ասել է Սինգապուրում OANDA առցանց բրոքերային ընկերության ավագ վերլուծաբան Ջեֆրի Հելին։ Թուրքիայի կենտրոնական բանկը անցյալ շաբաթ 2 տոկոսային կետով բարձրացրել է բազային տոկոսադրույքը մինչև 10.25 տոկոս, որ օգնի պահպանել լիրան, որից ներդրողները շարունակում են ազատվել երկրում տնտեսական անկայունության մտավախությունների պատճառով:

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ