Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեծ Բրիտանիան և Կանադան մեկնաբանել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը

Մեծ Բրիտանիան և Կանադան մեկնաբանել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը
29.09.2020 | 13:25

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը և Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը մտահոգված են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով և կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ ասված է նախարարների համատեղ հայտարարության մեջ:


«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակավայրերը հրթիռակոծելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը լուրջ մտահոգություն են առաջացնում: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարի ռեժիմը և պաշտպանել խաղաղ բնակիչներին», - ասվում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Ռաաբն ու Շամպայնը նաև նշել են, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի «ոչ բռնության» վրա և կողմերին կոչ են արել «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակում խաղաղ, համաձայնեցված կարգավորման»:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ