Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 49901

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 49901
29.09.2020 | 13:26

Հայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ 49 901 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 327-ով։ Կորոնավիրուսից ապաքինվել է 43 849 (+184) մարդ, այս պահին բուժվում է 4798-ը (+141): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1254 դեպք, կորոնավիրուսի հետևանքով՝ 958-ի (+1), իսկ այլ պատճառներով՝ 296 (+1): Մեկ օրում մահացել է 2 մարդ:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ