Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իրանը զգուշացրել է խուսափել իր սահմանների մոտ սխալ նշանառություն իրականացնելուց

Իրանը զգուշացրել է խուսափել իր սահմանների մոտ սխալ նշանառություն իրականացնելուց
29.09.2020 | 13:33

Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին և Ադրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:

«Զգուշացնում ենք, որ ոչ մի գնդակ չպետք է արձակվի մեր սահմանների ուղղությամբ: Սխալմամբ երկու ական է ընկել մեր սահմանների մոտակայքում, և մենք տեղեկացրել ենք նրանց, հուսով ենք, որ հանգստություն կհաստատվի»,- «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է գեներալ Ռեզային: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ