Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հենրիխ Մխիթարյան. Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի ցեղասպանությունից խուսափելու համար

Հենրիխ Մխիթարյան. Դաշնակիցները պետք է անհապաղ միջամտեն ևս մի ցեղասպանությունից խուսափելու համար
29.09.2020 | 21:16

«Ռոմայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Լեռնային Ղարաբաղի դեմ դեռևս շարունակվում են ծանր ռազմական մարտերը, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծության է ենթարկվում նաև ՀՀ տարածքը։ Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսված և քաղաքացիական բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հարձակումը ենթակա է վճռական դատապարտման։ Բռնության և մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար»,- գրել է Մխիթարյանը։

Նա կոչ է արել «միջազգային հանրությանը և դաշնակիցներին շտապ միջոցներ ձեռնարկել ևս մեկ Ցեղասպանությունից խուսափելու համար»։

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ