Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՄՆ-ում առանձնացրել են սիամական երկվորյակներին

ԱՄՆ-ում առանձնացրել են սիամական երկվորյակներին
29.09.2020 | 23:42

Սարաբեթ և Ամելիա Այրվին երկվորյակ քույրերին, որ միմյանց կպած էին ծնվել, ԱՄՆ Միչիգան նահանգի բժշկական համալսարանի բժիշկներին հաջողվել է առանձնացնել: Այս մասին հրապարակում է պատրաստել Daily Mail պարբերականը:


«Փոքրիկներն առանձին ձեռքեր, ոտքեր ու սիրտ են ունեցել, սակայն կիսել են նույն լյարդը: Մեկ տասնյակից ավելի բժիշկների ու բուժքույերերի մասնակցությամբ մոտ 11 ժամ տևած վիրահատությունից հետո հնարավոր է եղել փոքրիկներին հաջողությամբ առանձնացնել իրարից: Նրանք այժմ տանն են»,- գրում է աղբյուրը:

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ