ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը Թվիթերում գրել է.
«Հաշվի առնելով Ղարաբաղում և շրջակա տարածքներում արագորեն աճող կորուստները, Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ դադարեցնել այս էսկալացիան»: Նա հավելել է՝ Սպիտակ տունը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ հակամարտությունից: Առանց այլախոսության, ուղիղ տեքստով հիշատակելով Թուրքիային՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն տարածել է նաև Reuters-ի հաղորդագրությունը, որտեղ գործակալությունը պատմել էր` ինչպես է Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում Հայաստանին ու պնդում, թե եկել է ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ժամանակը:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարել էր, թե ինքը տեղյակ է խնդրից, իր վարչակազմը ուշի-ուշով հետևում է իրավիճակին: «Մենք այդ տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենք, ուստի կտեսնենք՝ արդյո՞ք կարող ենք դադարեցնել բախումները»: