Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 458-ով՝ հասնելով 50359-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 152-ով և հասել 44001-ի, իրականացվել է 5102 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 292193-ի: Մահացել է 77 տարեկան տղամարդ, նա ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, փոխանցում է Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1256-ի: Բուժվում է 5102 մարդ: