Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՀՀ ՊՆ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ

ՀՀ ՊՆ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ
30.09.2020 | 16:50

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով հակաօդային պաշտպանության միջոցների խոցման տիրույթ։
Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ՝ Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ