Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հունաստանի ԱԳՆ. Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից

Հունաստանի ԱԳՆ. Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից
30.09.2020 | 21:49

ՀունաստանԻ ԱԳՆ-ն շեշտել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից և հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ