Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արամ Սարգսյան. Իլհամը հորից ավելին չէ

Արամ Սարգսյան. Իլհամը հորից ավելին չէ
30.09.2020 | 21:52

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Այն, որ Ալիևը ասում է` իբր կհամաձայնի պատերազմի դադարեցմանը և այլն... Ինքնախաբեության և ներքին լսարանին հուսադրելու պարզունակ փորձ է։ Նման պայման ինքը կարող էր դնել, երբ գոնե մի շրջան գրաված կլիներ, ու մենք էլ խնդրողի դերում կլինեինք։ Փառք Աստծուն ու մեր բանակին, այսօրվա իրականությունը այդ չէ, և ավելին Ալիևի ու իր բանակի պարագայում հակառակը շատ ավելի հավանական է։


Հ.Գ.Իլհամը հորից ավելին չէ ու դիվանագիտական կրթությունն էլ պետք է, որ իրեն օգներ` 94֊ից դասեր քաղելու»։

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ