Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Վարչապետ. Արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ

Նիկոլ Փաշինյան. Վարչապետ. Արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ
01.10.2020 | 13:04

«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ», - այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ», - ընդգծում է վարչապետը:

«Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության», - ասված է վարչապետի գրառման մեջ:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ