Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Պուտինին. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Պուտինին. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը
01.10.2020 | 13:15

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ:


Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը պատերազմող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադար հաստատել, ապաէսկալացնել լարվածությունն ու առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
Նշվել է, որ Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորուման քաղաքական և դիվանագիտական մեթոդներն այլընտրանք չունեն:
Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ