Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրադադար հաստատել Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հաղորդել են Ալիևի մամուլի ծառայությունից: Զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել շփման գծում մարտերը շարունակելու կապակցությամբ, կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը և վերսկսել բանակցությունները», - ասված է հայտարարության մեջ: Հոկտեմբերի 1-ին, իր ելույթի ժամանակ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի հարձակումը Ղարաբաղի վրա ոչ մի հիմք չունի: