ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ ուրբաթ առավոտյան ստացել է կորոնավիրուսային վարակի թեստի դրական պատասխան, հոսպիտալացվել է Վաշինգտոնի Ուոլտեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնում:
Նախագահը այնտեղ է գնացել Սպիտակ տնից ուղղաթիռով: Նա առաջին անգամ է հայտնվել հասարակության մեջ, երբ հայտնի է դարձել, որ վարակված է, բայց լրագրողների հետ չի շփվել: Սպիտակ տան տեղեկատվությամբ՝ նախագահը վարակի «մեղմ ախտանիշներ» ունի: