Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Աշոտյան. Թուրքիային Արցախյան հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան, բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե իսպառ վերանա

Արմեն Աշոտյան. Թուրքիային Արցախյան հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան, բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե իսպառ վերանա
03.10.2020 | 13:25

ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995 թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը (առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռեւս 3 օր առաջ), նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ավստրիայի կանցլեր Կուրցը լավ է արել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է առաջարկել։ Բայց սթափեցնեմ ձեզ. այս պնդումը կապված է ԲԱՑԱՌԱՊԵՍ Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Ավելին, երեկ ԵՄ ղեկավարների նիստին «Բելառուս՝ Թուրքիայի դիմաց» բանաձեւի շրջանակներում է։ Այո, պատժամիջոցների դեպքում մենք նույնպես երկարաժամկետ առումով կարող ենք շահել։ Բայց՝ ոչ մեր շնորհիվ, հիմա եւ այստեղ։ Թուրքիային Արցախյան հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան, բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե ի սպառ վերանա, կարող է այլ ձեւեր եւ ուղիներ ստանալ»:

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ