Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էրդողանը սպառնացել է Սիրիայի հյուսիսում նոր գործողություններ սկսել

Էրդողանը սպառնացել է Սիրիայի հյուսիսում նոր գործողություններ սկսել
03.10.2020 | 22:02

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսից քրդական կազմավորումները հետ կանչելու մասին Անկարային տված խոստումները չկատարվեն, ինքը կանի, ինչ անհրաժեշտ է:

«Երբ մենք ոչնչացրինք ահաբեկչական միջանցքը, որը փորձում էին կառուցել մեր սահմանների երկայնքով, մենք ցույց տվեցինք, որ մեր սիրիացի եղբայրները միայնակ չեն: Ահաբեկչական գոտիները, որոնք դեռ կան Սիրիայում, կամ պետք է մաքրվեն, ինչպես խոստացել են, կամ մենք կգանք և դա կանենք ինքներս», - Հաթայ նահանգում հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ