Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իլհամ Ալիև. Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործում, քան մյուս միջնորդ երկրները

Իլհամ Ալիև. Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործում, քան մյուս միջնորդ երկրները
03.10.2020 | 22:17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Ջազիրա»-ին հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի մեծ դերակատարում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, քան մյուս միջնորդ երկրները։


«Ռուսաստանը պատմական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Հենց դա է պատճառը, որ ռուսական կողմի դերն ու միջնորդական հնարավորություններն ավելի մեծ են, քան տարածաշրջանից հեռու երկրներինը, որոնք գուցե լավ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում վերջին տասնամյակներում այստեղ», –ասել է Ալիևը։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ