ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասաց, որ շուտով կվերադառնա նախընտրական արշավին: Նա տեսաուղերձ է տեղադրել Twitter-ում: «Կարծում եմ, որ շուտով կվերադառնամ, չեմ համբերում, թե երբ եմ քարոզարշավը հասցնելու իր տրամաբանական ավարտին», – ասաց նախագահը: Նա նշեց, որ իրեն լավ է զգում:
«Կարծում եմ՝ լավ արդյունք կունենանք: Իհարկե, առաջիկա մի քանի օրվա ընթացքում, երևի, հաստատ կիմանանք », – ասաց Թրամփը: