ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի պատճառով 3 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո այսօր դուրս է գրվել։ Նա հայտարարել է, որ արդեն լավ է զգում, խորհուրդ է տվել քաղաքացիներին զգույշ լինել, բայց և չվախենալ կորոնավիրուսից։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ շուտով վերադառնալու է նախագահական ընտրությունների քարոզարշավին։