Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է:
«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն է», - ասել է Ասադը: