Սիրիան դարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մի մասը: Եվ ոչ միայն Սիրիայից վարձկանների պատճառով, որոնց, տարբեր աղբյուրների համաձայն, այնտեղ է բերում Անկարան: Սիրիական ընդդիմությունն Իդլիբում մարտական պատրաստվածության է բերել իր ուժերը՝ անհանգստանալով, որ Անդրկովկասում ահաբեկչության օջախի առաջացման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը կարող է ռազմական գործողություններ սկսել Իդլիբում, գրում է Կոմերսանտը:
Սիրիական Իլդիբ են բերվել Ադրբեջանում զոհված տասնյակ վարձկանների մարմիններ, հայտնում են արաբական ԶԼՄ-ները: Սպանվածների մասին տեղեկությունները հակասական են: Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի տվյալների համաձայն՝ ԼՂ-ում ռազմական գործողությունները սկսելուց ի վեր սպանվել է 70 սիրիացի, որ կռվել են Ադրբեջանի կողմից: ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է 90 սպանվածի մասին:
Միևնույն ժամանակ արաբական ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվում Իդլիբում և Հալեպի շրջանում սիրիական ընդդիմադիր խմբավորումները բարձր մարտական պատրաստվածության բերելու մասին: Նրանք, իբրև թե, թուրքական ռազմական հետախուզությունից տեղեկություն են ստացել, որ Ռուսաստանը մտադիր է ռազմական գործողություններ սկսել այդ շրջաններից մեկում: Լուրերի հերթական ալիքն է տարածվել նաև Իդլիբի ուղղությամբ սիրիական բանակի հարձակվողական գործողության մասին:
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են լուրջ տարաձայնություններ մնալ Իդլիբի վերաբերյալ: Մոսկվան սպասում է Անկարայից, որ կկատարի ահաբեկիչների սահմանազատման և չափավոր ընդդիմության վերաբերյալ այս տարվա մարտին ստանձնած պարտավորությունները»,-եզրափակում է թերթը: