Թուրքիան քննադատել է Կանադայի իշխանությունների՝ զինամթերքի արտահանման թույլատրման գործընթացը կասեցնելու որոշումը և այդ քայլը գնահատել որպես երկակի չափորոշիչների քաղաքականության դրսևորում՝ ԱԳՆ հաղորդագրությունում. Որտեղ նշվում է՝ Թուրքիա ռազմամթերքի արտահանման կասեցումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններով, իսկ դա վկայում է երկակի չափորոշիչների քաղաքականության մասին: «Կանադայի գործողությունները, հատկապես «սկսած «Խաղաղության աղբյուր» գործողությունից, չեն համապատասխանում դաշնակցային ոգուն, խոչընդոտներ են ստեղծում ռազմական միավորների արտահանման թույլատրության համար»,-ասվում է հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ Կանադան կսկսի գործել առանց իր քաղաքականության վրա հակաթուրքական շրջանների ազդեցության:
էին ստացվել: