Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ղրղզստանի նախագահը հայտարարել Է անցյալ գիշեր իշխանության զավթման փորձի մասին

Ղրղզստանի նախագահը հայտարարել Է անցյալ գիշեր իշխանության զավթման փորձի մասին
06.10.2020 | 16:49

Ղրղզստանում որոշ քաղաքական ուժեր, օգտվելով խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անցած գիշեր փորձել են հանրապետությունում զավթել իշխանությունը՝ ասված է Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի ազգին հղած ուղերձում, որը հոկտեմբերի 6-ին հրապարակել է նրա մամուլի ծառայությունը.

«Անցած գիշեր որոշ քաղաքական ուժեր փորձեցին ապօրինաբար զավթել պետական իշխանությունը: Ընտրությունների արդյունքներն օգտագործելով որպես առիթ՝ նրանք խախտեցին հասարակական կարգը: Նրանք չենթարկվեցին իրավապահ մարմինների աշխատակիցներին, ծեծեցին բժիշկներին և վնասեցին շենքեր: Ես ուժային մարմիններին հրաման տվեցի կրակ չբացել և արյուն չթափել, որպեսզի վտանգի չենթակվի ոչ մի քաղաքացու կյանք»,- նշել է Ժեենբեկովը:


Երկրի ղեկավարությունն, ընդգծել է նախագահը, այս իրադրության մեջ ձեռնարկեց «բոլոր հնարավոր միջոցները՝ սրում թույլ չտալու համար: Ժենբեկովը քաղաքական կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել. «Ես քաղաքական կուսակցությունների առաջնորդներին կոչ եմ անում խաղաղեցնե իրենց կողմնակիցներին և նրանց հեռացնել կուտակման վայրերից: Իմ բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում պահպանել խաղաղություն և չենթարկվել սադրիչ ուժերի կոչերին: Մեր երկրի խաղաղությունը և մեր հասարակության անվտանգությունն ամենակարևորն են: Ես բոլոր ուժերին կոչ եմ անում երկրի ճակատագիրը դնել քաղաքական հավակնություններից վեր և վերադառնալ իրավական դաշտ»,- հայտարարել է նախագահը: Նրա խոսքով՝ ինքն արդեն ԿԸՀ-ին առաջարկել է «հանգամանորեն քննության ենթարկել խախտումները» հոկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններում և «անհրաժեշտության դեպքում անվավեր համարել արդյունքները»։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ