Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ղրղըզստանի ԿԸՀ-ն չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ղրղըզստանի ԿԸՀ-ն չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները
06.10.2020 | 21:40

Ղրղըզստանի ԿԸՀ-ն չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ երկրում սկսված զանգվածային ցույցերից հետո։ Մինչ այդ՝ անցած գիշեր, քվեարկության արդյունքները վիճարկող հազարավոր մարդիկ մտել են Ազգային անվտանգության պետական կոմիտե և ազատ արձակել կոռուպցիայի համար ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին և նախկին 2 վարչապետներին։ Նախագահ Սորոնբայ Ժենբեկովը պնդել էր, թե երկրում «իշխանությունը բռնի ճանապարհով զավթելու փորձ է իրականացվել», միաժամանակ նշել՝ հանձնարարել է ԿԸՀ-ին չեղարկել ընտրությունների արդյունքները, «եթե դա անհրաժեշտ է և արձանագրվել են օրենքի խախտումներ»։

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ