Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ

Արաբական պետությունների լիգան պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ
06.10.2020 | 21:58

Թուրքիայի տնտեսությունը ներկայումս բավականին թույլ է կորոնավիրուսի համավարակի պատճառով և ունի լուրջ արժութային խնդիրներ, որոնք 2018-ից տանջում են Էրդողանի ռեժիմը:

Հիմա, կարծես, Թուրքիայում իրավիճակը կվատանա՝ արաբական երկրներն, ի դեմս Արաբական պետությունների լիգայի, պատրաստում են տնտեսական պատժամիջոցներ Անկարայի դեմ՝ գրում է «Al Monitor»-ի սյունակագիր Մուստաֆա Սոմնեզը: «Եգիպտոսը Թուրքիայի դեմ արաբական քաղաքական գծի առաջնորդն է. դա նաև ցուցադրվել է Արաբական պետությունների լիգայի սեպտեմբերի 9-ին հանդիպմանը: Իհարկե, դեռ հարց է, թե որքանով են արդյունավետ արաբական պետությունների ձեռնարկած քայլերն Անկարայի դեմ, բայց Թուրքիայի տնտեսությունն այժմ չափազանց խոցելի է՝ լայնամասշտաբ պատժամիջոցներն անտեսելու կամ դրանց դիմակայելու համար»:

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ