Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բրյուսելում բողոքի ակցիա է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Բրյուսելում բողոքի ակցիա է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ
07.10.2020 | 17:08

Բրյուսելում հազարավոր հայեր և նրանց միացած օտարերկրացիներ, հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի մոտ՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պետք է բարձրաձայն խոսի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների մասին, չլինի խուլ և համր, գործի անհապաղ՝ կանխելու արյունահեղությունը:

Ակցիայի մասնակիցները վանկարկումներով շեշտում են, որ Էրդողանն ահաբեկիչ է, Ադրբեջանն՝ ագրեսոր: Նրանք պարզել են «Ճանաչեք Արցախի անկախությունը», «Կանգնեցրեք Էրդողանին», «Կանգնեցրեք Ալիևին», «Արցախը Հայաստան է» գրություններով պաստառներ: Ցույցն անցկացվել է այն պահին, երբ Եվրախորհրդարանում քննարկվում էր Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հարցը: «Մենք ամբողջ հայ ազգի անունից մեղադրում ենք եվրոպական կառույցներին ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ լուռ ու համր մնալու համար: Թուրքիան ներգրավված է այս հակամարտության մեջ իր աշխարհագրական նպատակներին հասնելու համար, իսկ Եվրոպան մնում է կույր և համր: Հայերը զգուշացնում են, որ այս պատերազմի իրական նպատակը ցեղասպանությունն է, իսկ Եվրոպան մնում է խուլ»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիների, որոնք չեն ցանկանում պատերազմել:


Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են՝ կան փաստեր, որ Ադրբեջանն օգտագործում է արգելված զենքեր, ինչպիսին է կասետային ռումբը, որի կիրառումը խաղաղ բնակավայրերում ռազմական հանցագործություն է համարվում, իսկ Եվրոպան լուռ է: «Բոլորն արդեն գիտեն, որ Թուրքիան հավաքագրում է ջիհադիստների Սիրիայից և Լիբիայից, նրանց ուղարկում է Ադրբեջան հայերի դեմ կռվելու համար: Դա փաստ է, որը հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Եվրոպան լուռ է: Իսրայելը տևական ժամանակ է՝ զենք է վաճառում Ադրբեջանին ու բոլորը գիտեն, որ զենքերն օգտագործվում են խաղաղ բնակչության դեմ, բայց Եվրոպան լուռ է: Երբ լրագրողները վիրավորվում են խաղաղ բնակավայրերում, բոլոր միջազգային կառույցները լուռ են: Մեր կոչը նրանց է ուղղված՝ բացեք ձեր աչքերն ու ականջները, գործեք»,-շեշտում են մասնակիցները:


Նրանք նաև հիշեցնում են, որ Ադրբեջանը իր երկրում ապրող փոքրամասնություններին ճնշելով՝ ուղարկում է առաջնագիծ, իսկ Եվրոպան կրկին լուռ է։ «Ինչպես այս պատերազմը, այնպես էլ հուլիսյան դեպքերը տեղի ունեցան համավարակի ժամանակ, և մենք նրանց մեղադրում ենք։ Մենք Եվրախորհրդարանից շատ կոնկրետ քայլեր ենք ակնկալում, քանի որ այն դեռ չի անում ամենը, ինչ կարող է: Ամոթ, ամոթ, ամոթ»,-վանկարկում են ցուցարարները:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ