Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

ԱԺ-ն ընդունեց 2020-ի պետական բյուջեի օրենքի փոփոխությունները

ԱԺ-ն ընդունեց 2020-ի պետական բյուջեի օրենքի փոփոխությունները
07.10.2020 | 21:59

89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 2020-ի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը։
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունը վերանայեց պետական բյուջեն․ 40 միլիարդ դրամով ռազմական ծախսերը կավելանան։
Ազգային ժողովն օրենքի նախագիծն ընդունել էր երեկ՝ առաջին ընթերցմամբ։

Դիտվել է՝ 4309

Մեկնաբանություններ