Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գեորգի Գախարիա. Մեր կողքին պատերազմ է

Գեորգի Գախարիա. Մեր կողքին պատերազմ է
07.10.2020 | 22:14

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ, գրում է sputnik-georgia.ru-ն։


«Երբ մեր հարևանությամբ իրական պատերազմ է , Վրաստանի համար մեծ ռիսկ է։ Անշուշտ, մենք մեր ուժերի սահմաններում անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ներդրումն ունենանք խաղաղության հաստատման գործում»,- լրագրողներին ասել է Գախարիան։ Նա ընդգծել է, որ Վրաստանի տարածքում ապրում են էթնիկ հայեր և ադրբեջանցիներ։ «Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որ մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն լուծվի միայն բանակցությունների միջոցով, և մենք դրա համար անում ենք ամեն ինչ»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1852

Մեկնաբանություններ