Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քերի Քավանո. Մոսկովյան պայմանավորվածությունները քայլ էր դեպի երկարատև զինադադար

Քերի Քավանո. Մոսկովյան պայմանավորվածությունները քայլ էր դեպի երկարատև զինադադար
10.10.2020 | 12:57

Եվրասիայում հակամարտությունների կարգավորման ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն բարձր է գնահատել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ երկար խորհրդակցությունների ընթացքում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Կողմերին հաջողվել է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հոկտեմբերի 10-ի կեսօրից: Քավանոն РИА Новости-ին ասել է, որ մոսկովյան պայմանավորվածությունները տևական զինադադարի առաջին քայլն են, այժմ անհրաժեշտ է ամրապնդել հաջողությունը՝ ավելի լայն քննարկման ընթացքում պահպանել մշտական հրադադարի ռեժիմը:

«Սա առաջին քայլն է դեպի համաձայնություն, բայց հետագա համաձայնությունները չեն լինի հակամարտության լուծում, դա կլինի երկարատև հրադադար», - բացատրել է ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1981

Մեկնաբանություններ