«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
10.10.2020 | 20:43

Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ, Վոլոկոլամյան մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) հայտարարել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու և Կովկասի մուսուլմանների վարչության միջև բանակցություններին, որպեսզի թույլ չտա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իսլամի և քրիստոնեության միջև առճակատման վերածվի:
Նրա խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին տարիներ շարունակ Կովկասի մահմեդականների հոգևոր վարչակազմի ղեկավարի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև եղած բանակցություններում միջնորդի դեր է կատարել: Այս հակամարտության ողջ ընթացքում եռակողմ բանակցությունները շարունակվել են, քանի որ «չափազանց անհրաժեշտ է եղել թույլ չտալ, որ միջկրոնական հակամարտության վերածվի»:

«Քաղաքական հողի վրա ստեղծված այս հակամարտության հիմքում ընկած է տարածքային վեճ, և չի կարելի թույլ տալ, որ այն քրիստոնեության և իսլամի առճակատման վերածվի: Ռուս ուղղափառ եկեղեցին այժմ էլ պատրաստ է մասնակցել այս խաղաղապահ առաքելությանը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ