Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը

Նիկոլ Փաշինյան. Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը
11.10.2020 | 14:25

«Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաև այլ ազգերի ներկայացուցիչների համար, ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը և ձգտում են արդարության, ազատության և սիրո հաղթանակին։ Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։ Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը», - գրել է նա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում։


Ըստ վարչապետի` եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները: «Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում», - եզրափակել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ