Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վահրամ Պողոսյան. Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով Հադրութի ուղղությամբ, փորձում է ներխուժել քաղաք

Վահրամ Պողոսյան. Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով Հադրութի ուղղությամբ, փորձում է ներխուժել քաղաք
12.10.2020 | 12:15

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, ֆեյսբուքում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել է նա:

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ