Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները

Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները
13.10.2020 | 14:25

Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով, նշված է ԱԳՆ թվիթերյան էջում. «Սլովենիան ցավում է Լեռնային Ղարաբաղում բռնության շարունակական սրման համար ու կոչ անում կողմերին վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով»:


ԱԳՆ-ն մեջբերել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հայտարարությունը, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնությունը և կողմերին կոչ է անում պահպանել ու բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ