«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Լավրովը և Բորելը քննարկել են իրավիճակն Արցախում

Լավրովը և Բորելը քննարկել են իրավիճակն Արցախում
13.10.2020 | 21:01

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Կողմերն անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև Մոսկվայում համաձայնեցված հայտարարությանը՝ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերալ», - հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Նախօրեին Բորելը կոչ էր արել հակամարտող կողմերին անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ