«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Պատրիարք Կիրիլը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում

Պատրիարք Կիրիլը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման համար հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում
13.10.2020 | 21:35

Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարի պահպանման անհրաժեշտություն է տեսնում: Պատրիարքի կարծիքով, հրադարդարը պետք է օգտագործել հակամարտության հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար:

«Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները շատ եմ կարևորում: Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը հրադադարն օգտագործելու կոչով՝ հարցերի լուծումը քաղաքական հուն տեղափոխելու համար: Երկու հարևան ժողովուրդների ապագայի համար կոչ եմ անում հրադադարի ռեժիմն օգտագործել խաղաղ բանակցությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նա նաև կոչ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ ալլահշուքյուր Փաշազադեին՝ շարունակել աշխատել Ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, որ դիմակայությունը չդառնա միջկրոնական: «Այսօր յուրաքանչյուրս առանձին-առանձին և բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի արյունահեղությունն ավարտվի: Կոչով դիմում եմ հակամարտության բոլոր կողմերին՝ խնայեք միմյանց կյանքերը, թող արյունալի հաշվեհարդարի ժամանակաչափը կանգ առնի հանուն խաղաղ ապագայի: Հայաստանը և Ադրբեջանը պատմականորեն եղել են և կլինեն հարևաններ, ադրբեջանցիներն ու հայերն ամեն պարագայում պետք է միմյանց հետ ապրեն կողք կողքի»,- նշել է պատրիարք Կիրիլը։

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ