«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Վարչապետը հեռախոսել է Նիդերլանդների վարչապետի հետ

Վարչապետը հեռախոսել է Նիդերլանդների վարչապետի հետ
14.10.2020 | 14:46

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների ղեկավարների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: ՀՀ վարչապետը տեղեկացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա:
Նիդերլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը:
Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ