Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարությունում ասվում է․
«Ես խիստ անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում շարունակվող ագրեսիայի մասին հաղորդագրություններով։ Իմ սիրտն այն մարդանց հետ է, որոնք կորցրել են իրենց սիրելիներին։ Այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Թրամփի վարչակազմը պետք է ավելին անի հրադադարի հասնելու, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը դադարեցնելու, դիտորդներ տեղակայելու և երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Կյանքը փրկելու համար անհրաժեշտ են անհապաղ գործողություններ»։