«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ֆրանսիան պարզաբանում է սպասում Անկարայից

Ֆրանսիան պարզաբանում է սպասում Անկարայից
14.10.2020 | 15:04

Ֆրանսիան մտահոգված է Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններով և Լեռնային Ղարաբաղում հակամարտության զարգացման գործում նրա հնարավոր դերով և Անկարայից բացատրություններ է ակնկալում՝ գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին:

«Ֆրանսիայի նախագահն արդեն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի դերի վերաբերյալ: Մտահոգիչ է, որ Էրդողանը բազմապատկում է արկածախնդրությունը՝ հաշվի չառնելով ընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Այս թեմայի վերաբերյալ մենք կցանկանայինք պարզաբանում ստանալ Թուրքիայից», – ասել է աղբյուրը: Նա հավելել է, որ «սիրիացի զինյալներին ղարաբաղյան ճակատ ուղարկելը» ստեղծում է «աշխարհառազմավարական ռիսկ»: Այս կապակցությամբ զրուցակիցը նշել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պայմաններում հակամարտության զարգացումը կանխելու ուղղությամբ դիվանագիտական ջանքերի շարունակումը: «Կարևոր է պահպանել հրադադարի համաձայնագիրը, այն հիմք է ստեղծում հետագա առաջընթացի համար: Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը», – հավելել է նա:

Դիտվել է՝ 1273

Մեկնաբանություններ