Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԱԹՍ-ի հարվածից Գեղարքունիքում վիրավորել է 14-ամյա երեխա

ԱԹՍ-ի հարվածից Գեղարքունիքում վիրավորել է 14-ամյա երեխա
14.10.2020 | 22:03

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք բնակավայրերի մերձակայքում, վիրավորել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։

Կարտոֆիլի ցանքատարածքների այդ հատվածում են եղել նաև այլ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:


Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ, տեղեկացնում է Նիկողոսյանը։

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ