Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԱՄՆ-ից 100 տոննա հումանիտար օգնությունը ՀՀ չի հասնում Թուրքիայի օդային արգելքի պատճառով. Սինանյան

ԱՄՆ-ից 100 տոննա հումանիտար օգնությունը ՀՀ չի հասնում Թուրքիայի օդային արգելքի պատճառով. Սինանյան
15.10.2020 | 10:38

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքից մոտ 120 մլն դոլար ու 700 տոննա հումանիտար օգնություն է փոխանցվել:

«Մի քանի ուղղություններով են աջակցում դրսի մեր հայրենակիցները՝ հումանիտար օգնություն, դրամահավաք, հանրահավաքներ, հասարակական կարծիքի ձևավորում և այլն: Մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից արդեն Հայաստան է եկել, մոտ 100 տոննայի օգնություն էլ միայն ԱՄՆ-ում է հավաքվել, ինչը սակայն Թուրքիայի արգելքի պատճառով չի հասնում մեզ: Այսինքն՝ իր օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելուն է խոչընդոտում Թուրքիան»,- նշում է Սինանյանը: Նա նաև կարևորում է սփյուռքում ապրող մեր հայրենակիցների դերը, որ կարողանում են հասարակական կարծիք ձևավորել: Այսօր Թուրքիան և Ադրբեջանը, շեշտում է, կեղծ ու լկտի տեղեկություններով՝ ապականել են ամբողջ մեդիան։ Հետևաբար պետք է ցույցեր կազմակերպվել ամենուրեք, ու դրանց նպատակը պետք է Արցախի ճանաչման հարցն ու թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը լինի:

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ