«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Ֆրանսիայի 20 պատգամավորներ դիմել են իշխանություններին՝ անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ֆրանսիայի 20 պատգամավորներ դիմել են իշխանություններին՝ անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
16.10.2020 | 12:51

Հոկտեմբերի 15-ին քսան պատգամավորներ դիմել են Ֆրանսիայի իշխանություններին անհապաղ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բանաձևը ստորագրել են քսան պատգամավորներ «Առաջ հանրապետություն», «Հանրապետական», «Ժողովրդական շարժում», Ձախակողմյան պահպանողական, «Ազատություն և տարածքներ» և Սոցիալիստական կուսակցություններից։

Բանաձևի տեքստը հաստատում է «Հայ ազգաբնակչության բնաջնջմանն սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»։

Դիտվել է՝ 1493

Մեկնաբանություններ